Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

19 փետ 2020 18:02

Տեսանյութ. Սահմանադրության ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն է պետք

Տեսանյութ. Սահմանադրության ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն է պետք
Հայացք մամուլի ակումբում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը և մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը խոսեցին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականություն շուրջ:
 
Միքայել Նահապետյանը նշեց, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանրաքվեին «Ոչ» չի քվեարկելու՝ այդ պատասխանը թույլ չի տա ստեղծել լավ ու անկախ Սահմանադրական դատարան, իսկ «Այո» կքվեարկե՞ն, թե՞ կբոյկոտեն, կախված է 45-օրյա քարոզարշավից. «Մեզ համար ակնհայտ է, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար: Բայց արդյոք այս սահմանադրական փոփոխությունները հանգեցնելո՞ւ են նրան, որ մենք ունենանք լավ, անկախ ՍԴ: Այս հարցի պատասխանից է կախված մեր քվեարկությունը»,-ասաց Միքայել Նահապետյանը:
 
Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ եթե իրենք երաշխիքներ չստանան, որ ստեղծվելու է անկախ ՍԴ, ապա հնարավոր է, որ բոյկոտեն հանրաքվեն. «Գործող իշխանությունը դիմում է մանիպուլյացիաների՝ ասելով, որ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների, մինչդեռ այդտեղ փոխվում է ընդամենը մեկ հոդված:  Այս միջանկյալ  շրջանում, երբ չի փոփոխվում ընդհանուր Սահմանադրությունը, այդ ՍԴ-ն ի՞նչ իրավական ակտի վրա է հենվելու»,-նկատեց Սուրեն Սահակյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր