ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

20 փետ 2020 10:00

Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին եւ քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որեւէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:
Իսկ ի՞նչ են փորձելու պարզել։ «Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում եւ` մասնավոր։ Գնահատման իրավասությունը բացառապես պատկանելու է ՊԵԿ-ին, ասել է` իշխանությանը»:
Իսկ հնարավո՞ր է, որ դա առաջին հերթին Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին վերահսկելուն է միտված, եւ Փաշինյանն ուզում է դագանակ ունենալ ձեռքին․ լուրեր կային, որ սորոսական ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարական տվեց այդ խնդիրների պատճառով։
«Ոչ, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում հիմնական զեկուցող՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը եւ իմքայլական, ԲՀՀ-ի հետ ակտիվ աշխատող Մարիա Կարապետյանը խիստ «համագործակցված» էին ներկայացնում օրենքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր