«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

20 փետ 2020 16:31

Ամենավախենալու տեղն էր, որտեղ կարող էի հայտնվել, իրենց համար քեզ սպանելը ոչինչ է. Վարդան Սարգսյանի վտանգավոր օրերը վայրի ցեղերի հետ

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» և «Աշխարհի համերով» հաղորդումների շրջանակներում հերթական վտանգավոր նկարահանումներն է ունեցել: Այս անգամ նա եղել է Պապուա Նոր Գվինեայում, որտեղ նկարահանել է վայրի ցեղերին:
Վարդանը Tert.am Life-ին պատմել է ունեցած վտանգավոր նկարահանումների ու վախերի մասին:


«Շատ երկրներում ենք եղել նկարահանումների համար, սակայն երևի մեր ամենաթանկ նկարահանումներն էին, ես այնքա՜ն բան էի պլանավորել: Վաղուց էի երազում նկարահանումներ իրականացնել Պապուա Նոր Գվինեայում: Սա ամենավախենալու տեղն էր, որտեղ կարող էի հայտնվել»,- ասաց Վարդանը:


Հաղորդավարը պատմեց, որ այս անգամ նաև խաբեության զոհ են դարձել, ինչը բարդացրել է իրենց գործը: «2 օր ճանապարհ ենք անցել, որպեսզի հասնենք նկարահանումների վայր: Մենք խաբվել էինք, որովհետև գիդը, վերցնելով մեծ գումար, չէր կազմկակերպել այն, ինչ պետք էր, արդյունքում մենք ջունգլիների, ցեխերի, օձերի միջով դժվարությամբ հասանք վայրի ցեղերի մոտ և պարզվեց, որ չենք կարող նկարահանում անել: Ստիպված էինք այդտեղ գիշերել: Ինձ թվում էր՝ վերջ, ձախողվել ենք, երազանքս չիրականացավ, բայց հաջորդ օրը առավոտից բանակցություններ սկսեցինք ու նկարահանեցինք»,- ասաց նա ու հավելեց, որ բանակցությունները վարել է ցեղապետի հետ:



«Նման ցեղերում կա ցեղապետ, ով ինչ որոշի, դա էլ կանեն մյուսները: Եթե որոշեց, որ քեզ պետք է սպանեն, կսպանեն: Այդ մարդիկ իրականում վայրի ցեղեր են, այդպես են ապրում: Իրենք մեզ համար են տարօրինակ, մենք էլ իրենց համար ենք աննորմալ: Պետք էր շատ զգույշ լինել, որովհետև մի հոգու սպանելն իրենց համար ոչինչ է, ոչ անձնագիր ունեն, ոչ որևէ տեղ գրանցված են, ոչ էլ պատիժ են կրելու, վայրի ձևով են ապրում,- ասաց նա ու հավելեց, որ նման դեպքերում փորձում է լեզու գտնել ցեղապետների հետ, որովհետև այլընտրանք չկա: -Այդպիսի մարդկանց հետ պետք է շատ զգույշ լինես, համոզես, որովհետև իրականում դու իրենց պետք չես, հայտնվել ես իրենց աշխարհում, որը բացարձակ կապ չունի մեր աշխարհի հետ: Ցեղապետներին «կաշառելու» միակ տարբերակը կենդանիներ գնելն է, բայց մեկ խոզն արժե 3000 դոլար, այնպես որ, այդ տարբերակը կիրառել չէի կարող»:
Վարդանին ոգևորել է փաստը, որ կարողացել է ցեղապետին համոզել թույլ տալ նկարահանումներ իրականացնել: Հաղորդավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման դեպքերում չի վախենում իր կյանքի համար:

«Իհարկե վտանգավոր էր, նախ՝ ջունգլիներում էինք, որտեղ լույս չկար, կային մոծակներ, օձեր, հազար տեսակի կենդանիներ, սակայն ես գիտակցում էի, որ այդ ամենը եթերում շատ հետաքրքիր է լինելու, թեև էքստրեմալ նկարահանումներ են լինելու: «Տնից հեռու», «Աշխարհի համերով» նախագծերը միշտ հաջողություն են ունեցել, որովհետև հեռուստադիտողները տեսնում են, որ մենք ուղղակի չենք մեկնել նկարահանումների, լողալու, պարելու, խմելու: Դա տանջալից աշխատանք է, ես 20 օրում 6 կգ նիհարել եմ ու սթրեսներով վերադարձել:  Բալիում գնացել էինք մի վայր, որտեղ մահացած մարդկանց չեն թաղում, տարիներով պահում են: Շատ հետաքրքիր, բայց մեզ համար կատաստրոֆիկ դժվար նկարահանումներ էին: Վայրի ցեղերից չեմ վախենում, բայց երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ շուրջբոլորդ մահացած մարդիկ են, ընդ որում, տարիներ առաջ մահացած մարդիկ, վախենալու է»,- ասաց նա:
Վարդանը նաև պատմեց, որ հետաքրքիր նկարահանումներ են ունեցել Վիետնամում, որտեղ պատրաստել են նրանց ամենաէքստրեմալ ուտելիքները: Նա նշեց, որ հետաքրքիր նկարահանումեր են ունեցել նաև Ինդոնեզիայում: «Քանի որ Բարաք Օբաման 3 տարի ապրել է այնտեղ, եղել ենք դպրոցում, որտեղ նա սովորել է, բակում, որտեղ ապրել է, պարզել ենք, որ իր դայակը տրանսգենդեր է եղել, տարօրինակ բացահայտումներ ենք արել: Ես ու մեր օպերատորներն ամեն ինչ արել ենք հետաքրքիր եթերներ ունենալու համար»,- ասաց նա:



 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր