Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 փետ 2020 14:25

Զինվորներին կսովորեցնեն՝ լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել և իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու և վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր:


Այս լուրը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ:
Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակել է «բավական լավը», իսկ ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը նշել է, որ քննարկումները ՊՆ-ի հետ արդեն սկսվել են, և այս ծրագիրն առաջիկայում կներդրվի նմանատիպ դասընթացի կարիք ունեցող բոլոր զորամասերում՝ ըստ տեղանքի:
«Հիմա մենք քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե այդ ամենն ինչպես պիտի տեղի ունենա: Առաջիկա ամիսներին դա կորոշվի: Մի բան միանշանակ է. առաջիկայում այս ծրագիրը կգործարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր այն զորամասերում, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Դանիելյանը:
Նա ընդգծել է, որ լեռնային մարզումներ հիմա էլ անցկացվում են զորամասերում: Իրենց առաջարկած ծրագրով փորձ է արվում ավելի կատարելագործել այդ դասընթացը՝ նպատակ ունենալով զինվորականներին դարձնել լեռնային տեղանքին ծանոթ և վտանգներից պաշտպանված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր