Տեսանյութ.Վարչապետը չպետք է զբաղվի Այո-ի քարոզով, Սահմանադրությունը դա արգելում է
Հայացք մամուլի ակումբում «Համահայկական ազգային համաձայնության» խորհրդի համակարգող Լուսինե Հարոյանը և պատասխանատու Հրայր Աղինյանը խոսեցին Սահմանադրական փոփոխության հանրաքվեի և քաղաքական զարգացումների
շուրջ:
Լուսինե
Հարոյանը նշեց, որ ներկա իշխանությունը բազմիցս ասել է, որ 2015 թվականին Սահմանադրությունը ընդունվել է կեղծիքներով և լեգիտիմ չէ, սակայն զարմանալի կերպով
փորձում են ոչ լեգիտիմ Սահմանադրությունը հիմա լեգիտիմացնել. «Մենք կարծում ենք՝ այստեղ ժողովրդի համար ծուղակ կա։ Գնալ և ասել «Այո», թե ասել «Ոչ», միևնույն է լեգիտիմացնում ես այդ ոչ օրինական Սահմանադրությունը։ Մեր դիրքորոշումն է՝ եթե ասում ենք ոչ, ուրեմն ասում ենք ոչ ամբողջ Սահմանադրությանը, որն ընտրվել է կեղծիքով»։
Հրայր
Աղինյանի կարծիքով էլ վարչապետը չպետք է զբաղվի «Այո»-ի քարոզով, քանի որ Սահմանադրությունը դա արգելում է․«Եթե Նիկոլ Փաշինյանը ընդունում է այս Սահմանադրությունը միայն փոփոխությամբ, ապա
այս նույն Սահմանադրությամբ իրեն արգելվում է պաշտոնյա լինելով՝ քարոզչությամբ զբաղվելու։ Պետական պաշտոնյան իրավունք չունի քարոզով զբաղվի: Գոյություն ունի «Այո»- ի շտաբ, որը պետք է ընտրի կազմ և իրենք զբաղվեն»։
Ամբողջական ասուլիսը
Hayacq.com-ի տեսանյութում