Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

22 փետ 2020 16:03

Սարսափելի սպանություն Էջմիածնում. 35-ամյա հորը կրակել են անչափահաս երեխաների աչքի առաջ

Այսօր առավոտյան սարսափելի սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ 35-ամյա տղամարդը սպանվել է ընտանիքի, այդ թվում` երկու անչափահաս երեխաների աչքի առաջ։ Կրակոցներից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, բայց նա արդեն մահացած է եղել:

Մահափորձ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի աշխատակցի դեմ. հնչել են կրակոցներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կրակոցներ արձակած անձը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում։ Ավելի ուշ նրան էլ են հայտնաբերել։ Կասկածյալը 62 տարեկան տղամարդ է, ապրում է Էջմիածնում։
Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի` տունը, որտեղ ապրում էր սպանվածը, նախկինում պատկանել է կրակոցներ արձակած տղամարդուն: Նա գրավադրել է տունը և, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով տունը դրվել է աճուրդի:
«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Սպանված տղամարդը բնակարանը գնել է աճուրդում, ինչն էլ տան նախկին ու ներկա տերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:
Տեղեկություններ կան նաև, որ կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր