Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 փետ 2020 13:56

Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժից կան զոհեր և տուժածներ

Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 4 բալ ուժգնությամբ:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

Մինչ այդ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել Իրանի տարածքում: Նախօրեին տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ռիա նովոստիի հաղորդմամբ,  երկրաշարժից Իրանում տուժել է 75 մարդ, Թուրքիայում 9 մարդ զոհվել է, 37-ը ստացել վնասվածքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր