Հայ մարդն այսօր կորցրել է հայկականի կարևոր տարրերը, որոնք դարերի խորքից պահպանել են հայի տեսակն ու ինքնությունը
«Ուղեղների լվացում» տերմինն առաջին անգամ գործածել է ամերիկյան լրագրող Էդվարդ Հանտերը՝ թարգմանելով չինական hsi nao խոսակցական արտահայտությունը։ Շուտով այդ արտահայտությունն իր սեփական «կյանքն» ունեցավ։ Հիմա այն շատ արդիական է, քանի որ դարձել է մարդկանց գիտակցության վրա ազդելու միջոց:
Այսօր հասարակությունը մոլորության մեջ
է և չի գիտակցում, թե ինչ է իրեն սպառնում: Իսկ այն հատվածը, որ գիտակցում է՝ համարվում
է հնի մնացորդ կամ ազգադավ մեկը: Այս լվացումն
իրականում չի կատարվել մեկ օրում կամ մեկ տարում, սա երկարտև պարբերական, ծրագրված
աշխատանք է, որը խորը նստվածք է թողել հասարակական գիտակցության, կարծիքի և վարքի վրա:
Այսօր հաճախ շահարկվող վերջին 20 տարների
միֆն իրականում հենց այս տեխնիկայի միջոցով
է իրականացվել, ինչն էլ բերել է նրան, որ մարդկաց հիշողությունը ոչ թե վատացել է, այլ
առհասարակ նրանք հեռացել են իրականությունից, այն իրականությունից, որտեղ ապրել են
գոնե 1998-2008թթ.-ին: 1991 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկիզբ էր առել մշտական բնակչության թվաքանակի շարունակական նվազում: 90-ականներին արձանագրված ժողովրդագրական բացասական զարգացումները պայմանավորված ծնելիության մակարդակի անկման, մահացության մակարդակի աճի, ինչպես նաև բնակչության արտագաղթի հետ, հանգեցրեցին ոչ միայն ՀՀ բնակչության թվաքանակի կրճատմանը, այլև նրա տարիքային կառուցվածքի զգալի փոփոխության: Ժողովրդագրական իրավիճակում դրական տեղաշարժեր արձանագրվեցին 2004թ.-ից, այդ թվում` ծնելիության մակարդակի աճ, միգրացիայի տեմպերի զգալի նվազում, ինչպես նաև երևան եկավ նոր միտում` ռեէմիգրացիա (արտերկրից վերադարձած միգրանտներ): Այս տարիներին
տնտեսության բարձր և կայուն աճը նախադրյալներ է ստեղծել կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման համար:
Տասնամյա երկարատեև
բարդ, սակայն արդյունավետ կառավարման տարիներին դժվարին ու խրթին գործ էր բաժին
ընկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախագահությունն ընդունելուց հետո էլ շուրջ երկու
տարի ստիպված էր աշխատել ֆորս-մաժորային իրավիճակներում: 2000թ-ից արեն սկսեցին կյանքի
կոչվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների լուրջ ձեռքբերում հանդիսացող լայնածավալ
շինարարական ծրագրերը: Հայսատանը կարողացավ կառուցել ու արդիականացնել ռազմավարական
նշանակություն ունեցող ճանապարհների մի հսկայական ցանց, որը ձգվում էր Զանգեզուրի ու
Արցախի սահմաններից
մինչև Վրաստան, իսկ Վայքից՝ Սելիմի
լեռնանցքով ու Սևանը Դիլիջանի հետ կապող թունելով ապահովեց մեր երկրի հյուսիսի շրջանցիկ
կապը Իրանից մուտք գործող ճանապարհների հետ:
1998-2007
թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: 1998-2006 գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր
13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ
4000 աշակերտի համար: Բնական է, որ միայն պետական բյուջեն ի զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:
Քոչարյանի իշխանության
տարիներին կյանքի կոչվեցին մի շարք խոշոր ծրագրեր, որոնք
աննախադեպ թափով առաջ մղեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում։
Չմոռանանք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքները
սկսվել են հենց նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին և ավարտվել են նախագահ
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։
Ցավոք մեր հասարակությունը տևականորեն գտնվել է որոշակի նպատակի հետապնդող ուղորդված տեղեկատվության ներքո, որի հետևանքով նրանց հիշողության ծրագիրն աստիճանաբար տեղափոխվել
է ենթագիտակցություն, և այն փոխելն այսօր դարձել է ծայրահեղ բարդ,
որոշ դեպքերում նույնիսկ անհնարին: Իսկ ենթագիտակցության մեջ ձեւավորվում է երեւույթների նկատմամբ վերաբերմունքի որոշակի կնիք, հանգուցալուծումների չափանիշային պատկեր, այլ չափորոշիչներ, որն էլ առօրյայում անվանվում է աշխարհայացք, աշխարհընկալում կամ հավատ, անառարկելի սկզբունք: Հավատ որոշակի անձնավորության (անձերի), պատմական անցուդարձի մի գնահատականի, ինչպես եւ որոշակի եզրահանգման (մտքի, գաղափարի, տեսության եւ այլն) նկատմամբ՝ անջատված իրական իմաստային բովանդակությունից: Այն որ այսօր մեր երկիրը չունի դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն,
ազգային շահ հասկացություն առերևույթ է, սակայն ոչ բոլորի համար: Քաղաքական ռեսուրս չունենք, կառավարական ռեսուրսն ընդհանրապես սպառված է, դիվանագիտական ռեսուրս գոյություն չունի: Սխալվում
եմ, թե իրոք հայաթափությանը նպաստող հատուկ ծրագիր է իրականացվում: Էնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարական եւ իշխանական ինստիտուտներն աշխատում են հստակ, տրամաբանված`
երկիրը տանելով կործանման: Ու դա ակնհայտ է, քաղաքականության գիտակ կամ փիլիսոփա պետք չէ լինել:
Սոցիալական ցանցերի, մամուլի և
լրատվական դաշտի շուրջօրյա և տևական տարիների ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Հայ մարդն այսօր կորցրել է հայկականի, պահպանողականի,
արժեհամակարգի կարևոր այն տարրերը, որոնք դարերի խորքից պահպանել են հայի տեսակն ու
ինքնությունը: Այսօր արդեն կարելի է դարձել դուրս գալ հրապարակ և անամոթաբար պղծել
Արցախի հերոսի անունն ու արժանապատվությունը, սակայն ցավն այն չէ, որ որոշ անհայրենիք
մարդիկ կարող են դա իրենց թույլ տալ, ցավն այն է, որ հասարակության մի ստվար հատված
չի նկատում և նույնիսկ ծափահարում է այդ ողորմելի տմարդիին: Տարիների քարոզն այն աստիճանի
է մխրճվել հասարարակակն գիտակցության մեջ, որ դարձել է, ոչ թե զզվելի, այլ սարսափելի:
Այո սարսափելի է, որովհետև հայն ու Հայաստանը կորցրել են իրենց Միտքը:
Սուսաննա Սարուխանյան