17:00 - «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն         16:29 - Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից. Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը      15:59 - Տեսանյութ.Դիմակի դեֆիցիտ չի լինի. ՀՀ կառավարություն    

26 փետ 2020 19:30

Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ

Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը խոսեցին  Մեծ Պահքի խորհրդի Պահքի շրջանում սննդակարգի օգտակարության և վնասակարության մասին, ինչպես նաև Պահքի  հոգևոր ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա:
 
Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ Մեծ Պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ կամ Հարության տոն ընկած ժամանակահատված. «Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 24-ից և ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև ապրիլի 12-ը` Սուրբ Զատիկ: Պահքի վերջին` Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում: Պահքի շրջանում հարկավոր է օգտագործել միայն բուսական ծագման սնունդ՝ հրաժարվել ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի, վատ սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Պողոս առաքյալն ասում է՝ մենք Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին՝ առաքինի՞ է, հավատքո՞վ է, հա՞շտ է, խաղա՞ղ է: Ահա, այս կատեգորիաներով է մարդն իր տեսակը բերում Աստծո առջև, այսինքն, աստվածահաճո է դառնում»,-նշեց Տեր Շահե քահանան։
 
Անդրադառնալով Պահքի շրջանում  պսակադրություն թույլատրությանը, Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց.«Խորհրդային շրջանում հայ քահանան միշտ հրաժարվում էր Մեծ պահքի պսակադրություն կատարել, և շատերը ԶԱԳՍ էին գնում ու չէին պսակադրվում: Եվ որպեսզի մարդկանց եկեղեցուց չվանենք, Վազգեն Առաջինը շրջաբերական արեց՝ թույլ տալով պսակվել, բացի Ավագ շաբաթվանից, որն արարչագործության շաբաթ է»:
 
Սննդաբան Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ շատերն օրենքի հետևից են ընկնում ՝մոռանալով օրենքի ոգու մասին. «Ցավոք, տեսնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր թաթախված են մեղքերի մեջ, սակայն պահք են պահում: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այն բավականին առողջ է համարվում, իհարկե, առողջ մարդկանց համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաներին, նրանց անհրաժեշտ է կենդանական սնունդ, հղիները նույնպես զգուշավոր պետք է լինել: Մեծ պահքը կարող է վնաս  հասցնել նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ»,- նշեց Հասմիկ Աբովյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր