Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսեց Սահմանադրական փոփոխության հանրաքվեի, Արցախում կայանալիք ընտրությունների, Արցախյան հիմնահարցի շուրջ:
«Իշխանությունն ունի դատաիրավական բարեփոխումների ծրագիր և այն կատարելու համար դիմում է մեզ՝ քաղաքացիներիս: Իշխանությունը ճիշտ ճանապարհի վրա է, նա ցանկանում է համարձակություն ստանալ, և ինչու չէ՝ ճնշել բարեփոխումների հակառակորդներին: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ կա, քանի որ դատավորներից մի քանիսը այլ կարգավիճակ ունեն, իսկ մի քանիսն՝ այլ։ Եվ նրանց մեջ այդ վեճն անթույլատրելի է, և այդ անթույլատրելիությունը վերացնելու համար գործադիր և օրենսդիր իշխանությունը դիմում է քաղաքացիներին՝ իրենց երրորդ գործընկերոջը կարգի հրավիրելու համար»,-ասաց Ազատ Արշակյանը, հավելելով, որ սա նաև իշխանության վստահության
հանրաքվե է։
Ամբողջական ասուլիսը
Hayacq.com-ի տեսանյութում