ՉԺՀ-ի Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշների մասին կամավոր հայտնողներին
![](https://armtimes.com/static/article/17/93/92/179392.jpg)
1000 յուան (շուրջ 142 դոլար) վարձատրությունը կարող են ստանալ քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր բուժհաստատություններին կդիմեն բարձր ջերմությամբ եւ որոնց մոտ առաջին անգամից չի հաջողվում հստակորեն որոշել կորոնավիրուսի մյուս ախտանիշների առկայությունը:
Երկու հազար յուան (շուրջ 284 դոլար) կստանան նրանք, ովքեր կորոնավիրուսի ախտանիշներով կդիմեն բուժհաստատություններ եւ կհայտնվեն վարակման մեջ կասկածվող պացիենտների ցուցակում: 10 հազար յուան (շուրջ 1,4 հազար դոլար) բաժին կհասնի նրանց, ովքեր կամավոր կդիմեն օգնության, եւ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ կհաստատվի կորոնավիրուսով վարակվածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: