Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 փետ 2020 18:35

Տեսանյութ.Մեր հիմքերը չեն ընդունում, վարկային կազմակերպության քսերոքսն ընդունում են, ինչքան կարելի է մարդկանց արյունը խմել

Տեսանյութ.Մեր հիմքերը չեն ընդունում, վարկային կազմակերպության քսերոքսն ընդունում են, ինչքան կարելի է մարդկանց արյունը խմել
Հայացք մամուլի ակումբում փաստաբան Ինգա Ավագյանը և տուժողներ Ռուբեն Խաչատրյանն ու Արթուր Ծատուրյանը իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին վարկային կազմակերպություներից՝ մասնավորապես «Էքսպրես Կրեդիտ»-ից տուժած մի շարք քաղաքացիների խնդրի վերաբերյալ:
 
Ինգա Ավագյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների մոտ 30 և ավելի տոկոսը նյութական և ֆինանսական կորուստ է կրում, ինչի արդյունքում ունեզրկվում է. ««Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպության կողմից կնքված պայմանագրերի հիման վրա բավականին շատ քաղաքացիներ ունեզրկվել են: Տարիների ընթացքում մեծ գումարներ են վճարել ու շարունակում են  վճարել:  Վարկային կազմակերպությունները փաստացի վաշխառություն են իրականացնում»,-ասաց փաստաբան Ինգա Ավագյանը:
 
Տուժող Ռուբեն Խաչատրյանն էլ նշեց, որ 35.000 դոլարի վարկ է վերցրել «Էքսպրես Կրեդիտ»-ից, առանց իրեն տեղեկացնելու՝ աճուրդ են կայացրել և այդ պահին 300.000 դոլար արժեք ունեցող իր բնակարանը 250 միլիոն դրամ են գնահատել: Ռուբեն Խաչատրյանը նաև դժգոհեց քննիչներից, փորձագետներից՝ ընդգծելով, որ նրանք խաղում են մարդկանց ճակատագրերի հետ. «Երբ կառավարության դիմաց բողոքի ակցի արեցինք, կենտրոնական բանկից եկել խնդրում էին, որ գնանք իրենց հետ քննարկենք: Գնացել ենք Կենտրոնական բանկ, և երեք շաբաթ է՝ նրանց պատասխանին ենք սպասում: Եթե հստակ պատասխան չլինի՝ մինչև վերջ պայքարելու ենք: Մենք շատ լավ գիտենք, թե բուրգի վերևում ով է կանգնած: Որ դուռը թակում ենք՝ մեր հիմքերը չեն ընդունում, վարկային կազմակերպության քսերոքսն ընդունում են: Սրա վերջը պետք է տրվի, ինչքան կարելի է մարդկանց արյունը խմել»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
 
Արթուր Ծատուրյանն էլ նշեց, որ մինչև վերջ պայքարելու են,  գտնելու են վարկային կազմակերպություններից  բոլոր տուժածներին և լայնածավալ բողոքի ակցիաներ են իրականացնելու:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր