Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

29 փետ 2020 17:00

Այ մարդ, ո՞նց մեծ վտանգ չի ներկայացնում կորոնավիրուսը, եթե էդ քանակությամբ մարդիկ են մահացել եւ ամբողջ աշխարհը ճչում է

Այսօրվա դրությամբ ես չեմ նկատել տագնապ, խուճապ հայերի մոտ: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, հրավիրված  մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Հազարից մեկ էն մարդիկ, որոնք ուզում են ասել, որ իրենք ժամանակի հետ համաքայլ են շարժվում, դիմակներ են կապում: Ինձ թվում է, որ եթե իրենց նայող չկա, էդ դիմակը հանում են»,-սաաց նա նշելով, որ ամեն դեպքում պետք է շատ զզգույշ լինել:



Հոգեբանի կարծիքով` պատկան մարմինները պետք է մարդկանց հորդորեն, որ չկուտակվեն հանրային վայրերում:
«Օրինակ նախարարի էն հայտարարությունը, որ առանձնապես մեծ վտանգ չի ներկայացնում, այ մարդ, ո՞նց մեծ վտանգ չի ներկայացնում, եթե էդ քանակությամբ մարդիկ են մահացել եւ ամբողջ աշխարհը ճչում է: Ոնց կարելի է աչքերը էդպես փակել: Ճիշտ է` տագնապ պետք չի, խուճապ պետք չի, բայց զգուշություն բարձր մակարդակի պետք է պահպանել:
Խուդոյանի կարծիքով` այս պահին հոգեբանական աշխատանքներ պետք չէ հանրության շրջանում տանել:
Նշենք, որ Հայաստանն օրերս երկու շաբաթով մասամբ փակեց հաղորդակցությունը Իրանի հետ։ Սահմանափակումները չեն գործում միայն հայրենիք վերադարձող Հայաստանի և Իրանի քաղաքացիների նկատմամբ։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 388-ն է, գրանցվել է 34 մահ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 83. 906 մարդ, գրանցվել է 2869 մահվան դեպք։ Վարակվածության դեպք է գրանցվել նաև հարևան Վրաստանում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր