Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

02 մար 2020 18:05

Արցախում շատ հավանական է նախագահական ընտրության երկրորդ փուլը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը խոսեցին Արցախում կայանալիք ընտրությունների, քարոզարշավի ընթացքի մասին:
 
Տիգրան Քոչարյանը նշեց, որ Արցախում նախաքարոզարշավային երևույթները ավելի հետաքրքիր էին, քան այս պահին ընթացող քարոզարշավը. «Մինչ քարոզարշավը Արցախի քաղաքական դաշտում վերադասավորումներ տեղի ունեցան, ընտրական դաշինքներ  ձևավորվեցին, ինչը մի փոքր անսպասելի էր: Մայիլյան-Բաբայան մի փոքր անտրամաբանական դաշինք է, քանի որ Մասիս Մայիլյանը համարվում է Արցախի ամենա «արևմտամետ» գործիչը իսկ Սամվել Բաբայանը, Արցախում պրո-ռուսական գործիչ է համարվում, բացի դրանից, Սամվել Բաբայանը ավելի հայտնի է ոչ որպես քաղաքական գործիչ, այլ զինվորական: Իրենց ցուցակում հայտնվել է նաև Գրիգոր Սահակյանը՝ հայտնի Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատարը, որ  Ստեփանակերտի ընտրությունների ժամանակ երկրորդ տեղն էր գրավել։ 
Մյուս թեկնածու Արայիկ Հարությունյանը ամենամեծ շանսերն ունի հաղթելու և՛ առաջին փուլում, և՛ երկրորդ:
Որքան հասկանում եմ Երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, որը ՀՀ իշխանությունների համար անցանկալի թեկնածուներից մեկն է»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Վիգեն Հակոբյանի  կարծիքով էլ հիմնական պայքարն ընթանալու է Արցախի նախագահի թեկնածուներից չորսի՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի, Վիտալի Բալսանյանի և Աշոտ Ղուլյանի միջև. «Ամեն դեպքում կարծում եմ, որ այս չորսի մեջ է ընթանալու պայքարը առաջին փուլում»,-նշեց Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ունի կայուն էլեկտորատ, որը ձևավորվել է տարիների ընթացքում։
 
 
Բանախոսները գրեթե համոզված են, որ Արցախում նախագահական ընտրությունը կընթանա երկու փուլով:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր