Իրավապահները խուզարկում են Բագրատ Սրբազանի բնակարանը, խուզարկություններ են «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 25-ի համար       Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից, իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել. «Հրապարակ»    

05 մար 2020 12:42

Մոսկվայում տղամարդը սպանել է իր հայազգի սրտաբան կնոջը

Երկուշաբթի` մարտի 2-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:


Սպանության համար կասկածվողը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է վերջ տալ իր կյանքին:
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինների որդին` ասելով, որ հայրը ծեծում է մորը: Ժամանելով դեպքի վայր` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն փակել էր ներսից: Բնակարանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 47-ամյա տանտիրուհու դին` դանակով հասցված վերքերով, ինչպես նաև նրա 60-ամյա ամուսնուն, որը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո:


Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ:
Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ է: Մահացու ելքով ընտանեկան կոնֆլիկտի պատճառը ենթադրաբար խանդն է եղել:
Որդու խոսքով` ծնողները ծանոթացել են աշխատավայրում:
«Նա մեծ է մայրիկից և հաճախ խանդում էր նրան, անգամ հիվանդների նկատմամբ: Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,-ասել է որդին:
Այս վարկածը հաստատում են նաև հարևանները, որոնք նշել են, որ լավ ընտանիք էր, չէին ծխում, չէին խմում, սակայն հաճախ էին վիճում:
Gazeta.ru կայքը նշում է, որ հիվանդները շատ գոհ էին Հովհաննիսյանից, համացանցում նրա գործունեությունը գնահատվում էր գրեթե 5 աստղով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր