Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո       Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին    

06 մար 2020 12:00

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Փաշինյան

Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։
Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։

Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»:
Նշենք, որ տեսանյութում ասվում է, որ Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020. Անառջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցում նշվում է, որ Արցախն առանձնանում է Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից: Մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն եւ քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաեւ 2020-ին Լեռնային Ղարաբաղի  նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր