Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքին          «Ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» ԲԿ տեղափոխված տղամարդը ժամեր անց մահացել է       Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին    

11 մար 2020 10:36

Հերթական ուշագրավ քաղաքական որոշումն է կայացվել. Դատավորներին «հասկացրել են». «Փաստ»

«Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն:


«Ի՞նչ է նշանակում այս ամենը. մեր զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն:

Իսկ հիմա ստացվում է, որ համապատասխան պետական մարմինները ինչպիսի որոշում էլ կայացնեն, դատարանը թողնելու է անփոփոխ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր