Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

11 մար 2020 17:01

Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչեւ հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով. Պուտին

Վլադիմիր Պուտինը համաձայն չէ, որ Ռուսաստանից սկսել են «հեռու սողալ» ոչ միայն հեռավոր, այլ նաեւ մերձավոր հարեւանները: Այս մասին «20 հարց Վլադիմիր Պուտինին» հատուկ նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը:
«Սա այդպիսի բան չեմ տեսնում: Ո՞վ սկսել հեռու սողալ», - ասել է Պուտինը: Իսկ երբ լրագրողը նշել է Վրաստանին, նա պատասխանել է. «Նրանք ոչ թե հեռու են սողացել, այլ մի կողմ են թռել»:
«Եվ մենք այստեղ որեւէ կապ չունենք: Այդ նրանք թող շնորհակալություն հայտնեն Միխայիլ Նիկոլաեւիչին [Սահակաշվիլի]»,- հավելել է Պուտինը: Նրա խոսքով` երբ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր, նրանք չեն խոսել, եւ Պուտինն անընդհատ նախազգուշացնում էր զրուցակցին ուժի կիրառմամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը լուծելու փորձերի մասին: «Ոչ, ոչ, ես դա երբեք չեմ անի, - փոխանցել է Պուտինը Սաակաշվիլիի պատասխանը:- Եւ առաջ գնաց: Առաջ գնաց ու ստացավ»:
ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչեւ հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր