Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

13 մար 2020 10:17

Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական ճգնաժամի կարող է բերել. ՀՀ-ում գնահատում են պահուստներն ու անելիքները.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են:
Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռեւս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի եւ ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։ 
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում եւ հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը եւ հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր