Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

14 մար 2020 20:26

«Երևի զգում են, թե ընտրության արդյունքներն ինչպիսին են լինելու». Արայիկ Հարությունյանը՝ իրեն ուղղված մեղադրանքի մասին. Տեսանյութ

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը անդրադարձել է այն խոսակցություններին, որ ինքը համարվում է ՀՀ իշխանությունների նախընտրելի թեկնածուն. «Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ Հայաստանի իշխանությունների համար նախընտրելի թեկնածու չկա: ՀՀ իշխանությունները շահագրգռված են թափանցիկ, մրցակցային ընտրությունների կազմակերպման առումով: Մրցակցային, թափանցիկ ընտրություն ընթանում է, այդ առումով խնդիր չկա, պետք է այն իր տրամաբանական ավարտին հասցնել»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Իսկ ինչ վերաբերում է Վիտալի Բալասնյանի հայտարարություններին, որ վարչական ռեսուրսն օգտագործվում է հօգուց իրեն, Արայիկ Հարությունյանը նշել է. «Երևի տեսնում են կամ արդեն զգում են, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին են լինելու, կանխավ փորձում են գնահատել իրենց, չեմ ուզում պարտություն բառն օգտագործել, բայց ընտրության արդյունքները ոչ ի օգուտ իրենց: Թող փաստերով խոսեն: Հայտարարություններ շատ կարող են անել: Ես ավելի շատ հայտարարություններ ունեմ անելու նույն Վիտալի Բալասանյանի և մյուս թեկնածուների կողմից իրականացնող ոչ իրենց ասած ստանդարտների համապատասխան քարոզարշավը, բայց մենք համեստորեն լռում ենք, իրականացնում ենք մեր մաքուր քարոզչական աշխատանքը և հանդիպումները ժողովրդի հետ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր