Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

19 մար 2020 10:19

100 հոգանոց նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել վարակից, ես չեմ գնալու․«Հրապարակ»

«Չի բացառվում, որ Երևանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կատեգորիկ ասաց, որ չի մասնակցի  նիստին։

«Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի  լիազորությունները ևս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն է կոչ անում` ինքնամեկուսանալ, 100 հոգանոց այս նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել, ուստի չեմ գնա»: Իսկ իմքայլականները կգնա՞ն։

«Էս պահին իրենք ունեն կատարողականի քննարկում, պարտավոր կլինեն, որ գնան, որպեսզի հերթական անգամ ծափահարեն չարած աշխատանքը»: Համոզվա՞ծ եք։ «Գրեթե, բայց կարող եմ նաև կասկածել` զուտ այն պատճառով, որ «Իմ քայլն» անգամ անվիրուս ժամանակներում ամբողջ կազմով չէր մասնակցում նիստերին»: Հակառակ դեպքում` Մարությանի հրաժարակա՞ն։ «Չէ, նիստը 3 անգամ պետք է քվորում չունենա, որպեսզի հրաժարական լինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր