Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 մար 2020 14:50

Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, որը կարող է գլոբալ փոփոխություններ կատարել.Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով աշխարհը նոր դարաշրջան է մտնում, որը կարող է գլոբալ եւ արմատական փոփոխություններ կատարել:
«Մենք նոր դարաշրջան ենք մտնում, որը, հավանաբար, արմատական փոփոխություններ կկատարի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կարգերում: Թուրքիան ամենասկզբից ուշադիր հետեւել է կորոնավիրուսի շուրջ իրավիճակին՝ հիվանդության տարածման դեմ ընդունելով անհետաձգելի միջոցներ: Պետությունը բոլոր հնարավորությունները մոբիլիզացրել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքը վերացնելու համար»,- NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է թուրք առաջնորդը:
Էրդողանի կարծիքով՝ «Արեւմուտքի երկրները տարիներ շարունակ չեն մտահոգվել իրենց քաղաքացիների մասին՝ պետական բազային ծառայությունները փոխանցելով մասնավոր հատվածի ենթակայությանը»: «Իրականում սա արվել է իրենց քաղաքացիների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Եվրոպայի որոշ երկրներ, որոնք մինչեւ երեկ հանդես էին գալիս որպես ազատականության կողմնակիցներ, այսօր սկսել են ազգայնացնել հիվանդանոցները եւ բազային հանրային ծառայություններ մատուցող այլ կառույցները»,- հավելել է Թուրքիայի նախագահը: 
Թուրքիայում կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է մարտի 10-ին Եվրոպայից վերադարձած տեղացու մոտ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակման գրանցված դեպքերի թիվը կազմում է 191: Թուրքիայում կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացել է նվազագույնը 2 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր