Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

20 մար 2020 11:18

Այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում մեկ-մեկ թվարկում է Հայաստանի ունեցած սննդի պաշարներն ու ինչքան ժամանակ այն կբավարարի, ուզում ես հասկանալ` այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է։ Նորմա՞լ է, որ կառավարության առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է։ Այսպես են խուճապը զսպում՝ ավելի վտանգավոր «հոսքագիծ» բացելով։ Թե՞ մտածում են` իրենց միայն երկրի ներսում են լսում, ոչ մեկը դրսից չի հաշվարկում, թե քանի օրում կարող են սահմանները փակել ու առնվազն չորս կողմից աքցանի մեջ վերցնել Հայաստանը։

Չնայած այս առումով էլ վախենալու բան, պարզվում է, չունենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «միգուցե մենք աշխարհին ապացուցենք, որ մենք ամենաարդյունավետ ձևով կարող ենք ապրել ամբողջությամբ փակ սահմաններով»։ ՈՒրեմն էլ ի՞նչ դարդ ունենք, մենք մեզ լրիվ հերիք ենք, ինչ ենք անում բաց սահմաններն ու աշխարհի հետ կապը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր