Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 մար 2020 12:38

Կուբանում կորոնավիրուսով վարակված եւ Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից

Կուբանում կորոնավիրուսով վարակված եւ Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից, նրա հետ շփվածների շրջանակը պարզվել է, բոլորը, ում հետ նա շփվել է, մեկուսացված են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու եւս երկու նոր դեպք: Ընդ որում՝ հիվանդացածներից մեկը երկրամասի տարածքով սոսկ անցել է եւ այնտեղից հեռացել է: Հիմա նա Մոսկվայում բուժվում է:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայով երկրորդ հիվանդացածը հիմա Սոչիի հիվանդանոցի մեկուսացված բոքսում բուժում է ստանում: Այդ մարդը տարածաշրջան էր եկել Հայաստանից: Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփումների շրջանակը օպերատիվորեն պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, հիմա մեկուսացված են բժիշկների հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ Կուբանում կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Իտալիայից եկած տղամարդու մոտ: Իշխանությունները երկրամասում մտցրել են բարձր պատրաստականության ռեժիմ: Խոշորագույն բուհերը որոշում են ընդունել հեռավար ուսուցման անցնելու մասին, դպրոցներ հաճախելն ազատ է: Կուբանի բուժհաստատությունները անցել են աշխատանքի կարանտինային ռեժիմի եւ սահմանափակում են հիվանդներին այցելությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր