Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

20 մար 2020 12:57

Վրաստանում արդեն գրանցվել են վարակման ինչպես ներքին, այնպես էլ երրորդական փոխանցման դեպքեր

Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է գրանցվել, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Այդպիսով, Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43-ի:
Վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:

Մարտի 20-ի դրությամբ կարանտինի մեջ է գտնվում 1574 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 275 մարդ:
Վրաստանում արդեն գրանցվել են վարակման ինչպես ներքին, այնպես էլ երրորդական փոխանցման դեպքեր: Դա նշանակում է, որ քաղաքացիները վարակվել են նրանցից, ովքեր վարակվել էին երկրի ներսում:
Այժմ համաճարակաբանները չեն բացառում վարակման չորրորդական եւ հինգերորդական փոխանցման դեպքերը: Դա նշանակում է, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելն ավելի բարդ կլինի:
Մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել էր արտասահմանցիների համար իր սահմանները: Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի եւ սպորտային միջոցառումները: Պետական գերատեսչությունները աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են:
Իշխանությունների որոշմամբ՝ մարտի 20-ից արգելվել է բոլոր առեւտրային օբյեկտների աշխատանքը, բացի՝ մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից, փոստային բաժանմունքներից եւ բանկերից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր