Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 մար 2020 13:35

Հիվանդությանը շատ լրջորեն պիտի մոտենան նաև երիտասարդները

Հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու կարիք ունեցող կորոնավիրուսով վարակված անձանց 40 տոկոսը 20-ից 54 տարեկան անձինք են: Սակայն այս հիվանդությունից մահանալու ամենամեծ վտանգի տակ են ավելի տարեցները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք թայմս» պարբերականը, հենվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի վրա, Միացյալ Նահանգներում հոսպիտալացված 508 հիվանդների 38 տոկոսը շատ երիտասարդներն են: Վերակենդանացման բաժիններ տեղափոխված 121 հիվանդների կեսը մինչև 65 տարեկան անձինք են:
Ինչպես Կոլումբիայի համալսարանի դասախոս Ստիվըն Մորսն է ասում, չի կարելի վստահել միայն տարիքին:
«Հիվանդությանը շատ լրջորեն պիտի մոտենան նաև երիտասարդները, քանի որ տարիքը շատ դեպքերում չի ապահովում լիակատար դիմադրողականություն»,- ասում է նա:
Այս զեկույցի, ինչպես նաև Իտալիայում ու Ֆրանսիայում անցկացված հետազոտությունների վրա հիմնվելով, Սպիտակ տունը հորդորեց հազարամյակի սերնդի ներկայացուցիչներին հրաժարվել մեծ խմբերով հավաքույթներից ու զբաղվել իրենց իսկ պաշտպանությամբ:
«Նյու Յորք թայմս»-ն այնուհետև գրում է, որ հոսպիտալացվածների 20 և վերակենդանացման բաժիններ տեղափոխվածների 12 տոկոսը 20-ից 44 տարեկան անձինք են:
Այս տվյալները, ըստ թերթի, ներկայացնում են ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման առաջին օրերի պատկերը, որոնց մեջ չեն մտնում Չինասստանից կամ Ճապոնիայից այստեղ ժամանած անձանց տվյալները:
Զեկույցը չի անդրադարձել այն խնդրին, թե արդյոք հիվանդանոց տեղափոխված երիտասարդ անձանց մեջ եղել են վարակների նկատմամբ խոցելի անձինք, թե ոչ: Այնպես որ, ասված է զեկույցում, բոլոր տարիքի չափահաս անձինք են խոցելի այս հիվանդության համար, և որ նրանք բոլորը պիտի հոգ տանեն իրենք իրենց համար, ինչպես նաև մտածեն ուրիշներին չվարակելու մասին:
Ինչ վերաբերում է 19-ից ցածր տարիք ունեցողներին, այս վիրուսով վարակվածների միայն մեկ տոկոսն է հոսպիտալացվել ու չի գրանցվել որևէ զոհ նրանց շրջանում: Բացառություն է կազմել Չինաստանում 14 տարեկան այն տղան, որը դարձավ այս վիրուսի զոհը:
Ինչպես զեկույցի հեղինակներն են ասում, այս զեկույցը կազմվել է հիվանդության տարածման վաղ շրջանում, երբ ուսումնասիրված հիվանդների մի մեծ մասը դեռևս չի ապաքինվել ու դեռ հայտնի չէ նրանց ապագան: Այնպես որ, ասում են հեղինակները, ներկայացված թվերը հարաբերական են ու նախնական:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր