Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

20 մար 2020 14:35

Միանգամից հնարավոր չէ հին թղթադրամները փոխել նորերով, քանի որ մեծ կանխիկ զանգված կա. ԿԲ

Մարտի սկզբին ԿԲ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կոչ արեցինք ՀՀ քաղաքացիներին, որ իրենց առեւտուրը հին թղթադրամներով անեն, որոնք կգան բանկեր, որոնք այն կտան ԿԲ-ին եւ փոխարենը նոր, չօգտագործված թղթադրամները մտնեն շրջանառության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
«Դա միանգամից անել հնարավոր չէ, որովհետեւ բավական մեծ կանխիկ զանգված կա, դրա համար նաեւ կոչ ենք անում անկանխիկ եւ առցանց վճարումներ իրականացնել՝ դրանով ձեռնպահ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,-ասաց նա:
Անդրադառնալով բանկերի կողմից վարկերի վճարումները հետաձգելուն, Արթուր Ստեփանյանն ասաց, որ որոշ բանկեր հայտարարել են, որ որոշակի ժամկետով, ասենք 2 ամիս, հնարավորություն են տալիս հաճախորդներին վճարումներ չանել, մյուսները անհատական մոտեցում են ցուցաբերում իրենց հաճախորդներին:
«Եթե հաճախորդներն ունեն դժվարություններ եւ կարողանում են իրենց բանկին ներկայացնել այդ դժվարությունները, բանկերը պատրաստ են վերաձեւակերպել յդ պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա կամ վարկային պատմությունը չվատթարանա:
Ֆինանսական շուկայի մասնակիցները օպերատիվ աշխատեն իրենց հաճախորդների հետ, որպեսզի վարկային բեռը հանկարծ կտրուկ չավելանա եւ մարդիկ չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր