Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 մար 2020 14:16

Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն: Այս մասին գրում է swissinfo.ch կայքը:
«Այն փաստը, որ ամերիկացիներն ասում են, իբր իրենք պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, պատմության ամենամեծ սուտն է»,-հայտարարել է Ռոհանին Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի մոտ և չի թողնում օգտագործել աղբյուրի ջուրը, հիմա ջրի կեղտոտ բաժակն է մեկնում ու ասում, որ ուզում է օգնել»,- հավելել է Իրանի նախագահը:
 
Ռոհանին նաև մեղադրել է ԱՄՆ-ին այն խնդիրների համար, որոնց այսօր բախվում է Իրանը:

«Դուք փակել եք աղբյուրի ջուրը, դուք արգելափակել եք նավթի վաճառքը, դուք արգելափակել եք մեր բանկային գործարքները: Մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը»,- հայտարարել է Ռոհանին:
Իրանցի առաջնորդը նշել է նաև, որ ներկայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով տիրող իրավիճակի պայմաններում երկրին Վաշինգտոնից օգնություն պետք չէ:
Իրանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակը 21,6 հազար է, ավելի քան 1600 մարդ մահացել է հիվանդությունից, առողջացել է ավելի քան 7900 մարդ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր