Որոշ ուսուցիչներ ու աշարկետներ չունեն տեխնիկա՝ հեռավար ուսուցման համար. Ժամանակավորապես կտրամադրվի դպրոցի գույքը

«Անցած օրը մարզերից մեկից շատ հետաքրքիր թիվ եկավ՝ 88 տոկոս ներգավվածություն։ Ինչն ուրախացնում է։ Գիտեմ, որ կան խնդիրներ և առաջիկա օրերին դրանք ամբողջությամբ կգույքագրվեն»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ հիմա հեռավար ուսուցման հետ կապված տեխնոլոգիական խնդիր չկա, քանի որ տասնյակ հարթակներ կան, որոնք հաջողությամբ օգտագործվում են։
«Բայց տեխնիկայի հետ կապված ունենք խդիրներ և մարզերում, ինչու ոչ՝ նաև Երևանում, ունենք որոշ աշակերտներ և ուսուցիչներ, որոնք համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը, նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեղափոխելով ու ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով»,-ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ բուհերը բարեհաջող անցել են հեռավար ուսուցմանը և դեռ արտակարգ դրությունը չէր հայտարարվել, երբ նախարարությունում բոլոր բուհերի ռեկտորների մասնակցությամբ հավաք է եղել ու համագործակցության որոշումներ կայացվել։
«Ռեկտորները պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա այդ համակարգը գործարկելու հարցում և կարծես թե հաջող է այն ընթանում»,-ասաց նախարարն ու ավելացրեց, որ հեռավար համակարգի հետ կապված ոգևորություն կա։