Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 մար 2020 17:05

Նրանք (վիրուսը) չեն փոխանցում. մի լքեք նրանց.Ֆրանսիայում լքում են կենդանիներին.RFI

Ֆրանսիական Կենդանիների պաշտպանության միությունը (SPA), որն ապաստարաններ ունի ամբողջ երկրում, խուճապի դեմ տեղեկատվական արշավ է սկսել՝ կապված համացանցում կեղծ տեղեկությունների տարածման հետ, որ տնային ձեռնասուններն իբր կորոնավիրուսի փոխանցողներ են: SPA-ի մի քանի տարածաշրջանային մասնաճյուղերում նշել են, որ սկսել են կենդանիներին ավելի հաճախ լքել: Կարանտինը հաշվի առնելով՝ կենդանիների պաշտպանները վախենում են, որ ապաստարանների գերբնակվածությունը կհանգեցնի շներին եւ կատուներին զանգվածաբար քնեցնելու «անհրաժեշտության», հայտնում է RFI-ն: 
«Նրանք (վիրուսը) չեն փոխանցում: Մի լքեք նրանց: Եկեք պայքարենք կեղծ տեղեկությունների տարածման դեմ»,- այսպիսի պատկեր է հայտնվում, երբ բացում եք SPA-ի կայքի առաջին էջը. կազմակերպություն, որն ամբողջ Ֆրանսիայում հավաքում է լքված կենդանիներին եւ նրանց համար նոր տերեր որոնում:



Վերջին օրերին վատ ազդանշանները սկսել են ստացվել Ֆրանսիայի տարբեր տարածաշրջանների ապաստարաններից:
France 3 հեռուստաալիքը հայտնել է, որ Կաննի քաղաքապետարանը հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է լքված կենդանիների թվի «նկատելի աճի» մասին: Նույնը նշել են Օռլեանի SPA du Centre ապաստարանում, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելքում Ֆորբակ քաղաքում, հայտնել է տարածաշրջանային Le Républicain Lorrain պարբերականը «Կենդանիները՝ փսիխոզի զոհեր» վերնագրված հոդվածում: Տեղական ապաստարանի ղեկավարը հայտնել է, որ վերջին օրերին ստանում են կենդանիներից «հրաժարվելու հայտեր», ինչը «տարվա այս եղանակին սովորաբար չի լինում» (Ֆրանսիայի բնակիչներն ավանդաբար իրենց ձեռնասուններին լքում են ամառային արձակուրդների շրջանում: Մի խոսքով՝ ֆրանսիացիները տնային կենդանիներին լքելու հարցում «Եվրոպայի չեմպիոններն» են: Ամեն տարի փողոցում է հայտնվում 100 հազար շուն եւ կատու):
Եվ եթե «խաղաղ ժամանակներում» ապաստարանները նման թվով կենդանիներին տեղավորելու գործը քիչ թե շատ հաղթահարում էին, ապա կարանտինի պայմաններում շատ ավելի է դժվարացել նույնիսկ պլանային խնդիրների կատարումը (ապաստարանները փակ են թե՛ այցելուների, թե՛ կամավորների համար), էլ չասած արդեն ֆորս-մաժորի մասին: Իսկ այն կարող է «հեշտությամբ» սկսվել, մտավախություն ունեն SPA-ում. հաշվի առնելով, որ Ֆրանսիայում մոտ 30 մլն տնային կենդանի կա, բավարար կլինի այն, որ տերերի 0,5 տոկոսն իր ձեռնասուններին դուրս անի, փողոցներում կարող է հայտնվել արդեն մոտ 150 հազար կատու եւ շուն: Սա բազմակի գերազանցում է ապաստարանների հնարավորությունները: Իսկ երբ վանդակներում տեղ չկա, դաժան օրենքը նախատեսում է նրանց ենթարկել «էֆթանազիայի», այսինքն՝ «ավելորդներին» սպանել:
«Հիմար եւ ուղղակի անպատասխանտու» մարդիկ համացանցում fake news են տարածում այն մասին, որ հիվանդությունը կարող է փոխանցվել կենդանիների միջոցով,- BFMTV-ի եթերում դժգոհել է SPA-ի նախագահ Ժակ-Շառլ Ֆոմբոնը. «Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած գիտական հետազոտությունները հաստատել են, որ դա անհնար է»: Այս մասին հայտարարել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը Փարիզում է:
«Մենք ցանկանում ենք առավելագույն ուշադրություն հրավիրել այս տեղեկության վրա,- RFI-ին ասել են SPA-ի Ժենվիլյեի մասնաճուղում, որը երկրում ամենահին ապաստարանն է (1903 թվական): - Որովհետեւ որոշ մարդիկ իրենց ասում են՝ իմ կենդանին վարակիչ է... Եվ նրան փողոց են նետում: Նաեւ վերջին շրջանում շատերը մեզ դիմում են ձեռնասունին ապաստարանում թողնելու հայտով... Շատերի համար դա նաեւ ուղղակի պատրվակ է կենդանուն լքելու համար»:
Այսպիսի քաղաքացիներին կարելի է հիշեցնել, որ ֆրանսիական օրենքով կենդանուն փողոց նետելու համար նախատեսվում է մինչեւ 2 տարվա բանտարկություն եւ մինչեւ 30 հազար եվրոյի տուգանք: Եվ կորոնավիրուսին հղումը նրանց չի օգնի, քանի որ դատարանի կողմից հազիվ թե ճանաչվի որպես արդարացնող փաստարկ:
«Ողջամիտ եղեք, տեղեկանքներ ձեռք բերեք եւ տեղեկությունների անբավարարության պատճառով մի փչացրեք ձեր սիրելիների կյանքը (որոնք միշտ պատրաստ են ձեր կողքին լինել)»,- կոչ է անում SPA du Centre-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր