Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

26 մար 2020 18:09

Ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։
Հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր