Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 մար 2020 16:01

ՀԲՖ-ի տարածած տեղեկությունը բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան անթույլատրելի է համարում

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ այսօր տարածած հայտարարությանը, թե Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի  հավաքականի պատվիրակության  կազմում կա կորոնավիրուսով վարակված:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում:  ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ, պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿ-ի կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին: Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր