Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 ապր 2020 16:13

ԵՄ-ն ողջունում է. Հայաստանը միացել է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին

Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին՝ կապված Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի որոնողական, հորատման աշխատանքների հետ։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ։
«ԵՄ անդամագրության համար թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Ալբանիան, ԵՄ տնտեսական գոտում ընդգրկված Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են ԵՄ խորհրդի այս որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը։ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում այդ պարտավորությունը և ողջունում այն»,- ասել է  Բորելը։
Նշվում է, որ Եվրամիությունը փետրվարի վերջին ընդլայնեց պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի Հանրապետության տարածքում հորատման գործողությունների համար: Սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայի պետական նավթային ձեռնարկության TPAO (Turkish Petroleum Corporation) փոխնախագահի և հետախուզական վարչության պետ Մեհմեթ Ֆերուխ Աքալինի, ինչպես նաև գերատեսչությունում նրա տեղակալի՝ Ալի Կոսկուն Նամօղլուի դեմ:
Հիշեցնենք, որ բնական գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում: Սեպտեմբերին, կղզու կառավարությունը պայմանագիր է կնքել ֆրանսիական Total ընկերության և իտալական Eni ընկերության հետ։ Սակայն, հոկտեմբերի սկզբին Թուրքիան իր սեփական հորատման նավը ուղարկեց այդ տարածք՝ այն ուղեկցելով ռազմանավերով:
Թուրքիան, որը չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը 1963 թվականից ի վեր, վիճարկում է այս կղզու պետության բացառիկ տնտեսական գոտու տարածքն ու հայտարարում, որ թույլ չի տա կատարել երկրաբանական ուսումնասիրություններ կղզու ափերից դուրս՝ առանց Կիպրոսի թուրքական համայնքի համաձայնության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր