Կա կետ, երբ կասենք՝ այլեւս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր կետի հետեւից, որտեղից է առաջացել եւ ում հետ է շփվել

«Մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռվացնել, որ երբեք չհասնենք դրան, բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով եւ թեթեւ ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու կամ ցուցվելու է բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ եւ մեր խնդիրն է չհասնել այդ կետին եւ ոչ թե սպասել դրան»։