Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

03 ապր 2020 12:30

Օրավարձով աշխատողներին միանվագ աջակցություն կցուցաբերվի

Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. ՛՛Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:

Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում՛՛:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր