Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

06 ապր 2020 10:01

Բրիտանական հետախուզությունը հայտնել է կորոնավիրուսի ի հայտ գալու նոր վարկած․ Daily Mail

Բրիտանացի պաշտոնյաները չեն բացառում, որ կորոնավիրուսի համավարակը կարող է առաջացած լինել չինական Ուհան քաղաքի լաբորատորիաներից մեկից տեղի ունեցած հնարավոր արտահոսքից։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի անդամը հայտնել է հետախուզության տվյալների մասին, որոնք վեր են հանում Ուհանի լաբորատորիաներից մեկից կորոնավիրուսի արտահոսքի վարկածը։ Հենց Ուհանում են գտնվում Վիրուսաբանության ինստիտուտն ու Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

Մեջբերվում է բիոանվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ, պրոֆեսոր Ռիչարդ Էբարյթի մեկնաբանությունը, ով համոզված է, որ լաբորատորիաներում ուսումնասիրել են վիրուսներն ու չեն պահպանել անվտանգության տեխնիկան։ Նրա խոսքով՝ պաշտպանության նվազագույն մակարդակը պետք է լինի «4», իսկ չինացի փորձագետներն իբրև թե օգտվել են «2» դասից։

«Վիրուսների հետ աշխատանքը, կենդանիների հետ փորձը վարակման զգալի ռիսկ են ներկայացնում լաբորատորիայի աշխատակցի, իսկ այնուհետև՝ հանրության համար»,-նշել է Էբրայթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր