Գույքը վերցրել չաշկա-լոժկա են անում. Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված գույքը հանձնվել է ԵԿՄ-ին

«Դատարանը ընթացակարգային որոշում է կայացրել, իմ կարծիքով ԵԿՄ-ն է նման հարցով դիմել, քանի որ դատավորը իր նախաձեռնությամբ նման որոշում կայացրեց: Մենք արդեն սովոր չենք, մոռացել ենք ճիշտ կամ օրինական որոշումներից: Սնունդի մասով մենք գտնում էինք, որ վաղուց պետք է փոխանցվեր, այն մասը, որը դեռ չի փչացել, իսկ մեքենաների հետ կապված խնդիրներ կան, քանի որ տարբեր մարդկանց սեփականություններ են»,-ասաց փաստաբանը:
Արսեն Մկրտչյանի կարծիքով նորմալ չէ, որ մարդու առողջական հարց թողած գույքային հարցերին է դատարանը անդրադառնում:
«Քանի դեռ կա մարդկային կյանք, առողջության վտանգ, շատ փոքր հարցեր են քննարկում, այսինքն չեն թողնում մարդը գնա բուժվի, բայց գույքը վերցրել չաշկա-լոժկա են անում, սա Մանվել Գրիգորյանի դատաստանը կազմակերպողների սնանկության մասին է խոսում: Հերոս վարկաբեկելով չի, ինչ ուզում է անեն, ինչ դատավճիռ ուզում է կարդան, բայց ուղղակի պետք է թույլ չտային, որ թամա աանեն ուրիշի սեփականությանը»,- ասաց նա:
Փաստաբանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, չնայած, որ գտնվում է տանը:
«Բոլոր բժշկական սարքավորումները գտնվում են տանը, նա արտերկրում բուժման կարիք ունի: Նրանք ցանկանում են Մանվել Գրիգորյանի դանդաղ մահը, բայց Մանվել Գրիգորյանը ապրելու է եւ հաստատ հաղթելու է, մենք հերոս զոհաբերելու մտադրություն չունենք, մենք Մանվել Գրիգորյանին չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր պատմությունը»,-ասաց նա: