ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

11 ապր 2020 13:27

Նոր ախտանիշ. մասնագետները կորոնավիրուսով վարակվածների մաշկի վրա նկատել են կարմիր ցաներ. BFMTV-ն

Կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ է հայտնաբերվել ֆրանսիացի մաշկաբանների կողմից:

Մաշկաբանների և վեներոլոգների ազգային սինդիկատի մասնագետները կորոնավիրուսով վարակվածների մաշկի վրա նկատել են կարմիր ցաներ, հայտնում է BFMTV-ն:


Նշվում է, որ դրանք երբեմն ցավոտ են լինում: Պարզվել է, որ ցանի և վիրուսի միջև կապ կա: Այդ ախտանիշի մասին նշել են մոտ 400 մաշկաբան


Դեռ չի հաջողվել որոշել կարմիր ցաների բնույթը, սակայն գիտնականները կարծում են, որ դրանք օրգանիզմում հայտնված վիրուսի պատճառով է:


Հետազոտողները հորդորել են ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, որոնց մաշկի վրա նման դրսևորումներ են նկատվում, եթե նույնիսկ նրանք չունեն շնչառական ախտանիշներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր