Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 ապր 2020 15:25

Բաքուն բողոք է ներկայացրել Թեհրանին` սոցիալական ցանցերում ապատեղեկատվության համար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբաս Արագչիի եւ Բաքվում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի հետ:


Ինչպես հաղորդում է contact.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունները, որոնք, իբր, արվել են Լեռնային Ղարաբաղում: Տեսանյութում իրանական բեռնատարները, ենթադրաբար, վառելիք եւ սնունդ են տեղափոխում:

Տեսագրությունները լուրջ մտահոգությունների առիթ են դարձել Ադրբեջանի կառավարությունում եւ դծգոհություն են առաջացրել հանրության շրջանում, ասել է Խալիֆովը: Ըստ նրա` նման գործողություններն ուղղված են «օկուպանտ երկիր Հայաստանին աջակցությանը եւ հակամարտության սրմանը»: Ադրբեջանի ԱԳՆ-ում ակնկալում են, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի եւ կպարզաբանի այս հարցը:


Իրանի փոխնախարարն, իր հերթին, տեսանյութն ապատեղեկատվություն է անվանել: Արագչին դժգոհել է «թշնամիների առկայությունից Իրան-Ադրբեջան բարեկամական հարաբերություններում», որոնք էլ տարածում են նման ապատեղեկատվությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր