Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 ապր 2020 15:46

Մանրամասներ Նոր Նորքի 4-րդ զանգվածում սպանությունից. սպանվածը 38 տարեկան է. գտել են 3 պարկուճ

2020 թվականի ապրիլի 15-ին` ժամը 20:30-ին, «1-ին համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Ա.Բակունցի փողոցից հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխել Երեւան քաղաքի 38-ամյա բնակիչ:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի  զննություն, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ճամփեզրին կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի ապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, առջեւի ձախ կողմի դռան ապակին եզրավորող ստորին հորիզոնական հարթակի վրա՝ ներսեղմված վնասվածք, դեղնավուն մետաղաբեկորներ, ավտոմեքենայի կողքին՝ ճանապարհի վրա, հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 3 հատ կրակված պարկուճ:


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:


Նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր