Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

19 ապր 2020 14:00

Դե՛ այդպես էլ տանջվի ոչ բանիմաց ու պատահական կադրերի ձեռքը, Նիկոլ Փաշինյան

Դե՛ այդպես էլ տանջվի ոչ բանիմաց ու պատահական կադրերի ձեռքը, Նիկոլ Փաշինյան«Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»: Այս պահանջը հետեւել է այն սկանդալին, երբ վարչապետի վերջին ուղերձին նախորդող՝ եթերի նախապատրաստական (տրակտի) կադրերը հայտվել էին համացանցում՝ ծաղրական համեմով: Այս կադրերում երեւում է, որ դեռ լուսավոր երեկո է, իսկ բուն ուղերձն արդեն նկարահանված է մթնով, այսինքն՝արդեն երեկոն վրա հասնելուց հետո: Նշանակում է՝ այդ տրակտի կադրերը կարող են լինել մոտ քառասուն րոպե տեւողության, այսինքն՝ պետք է սպասել նոր արտահոսքերի:

Արտահոսքի մեղադրանքի սլաքներն ուղղվեցին Հանրային հեռուստատեսությանը, որն անմիջապես հերքեց դա, թե նախապատրաստական փուլից «բաց սիգնալ» են ունեցել բոլոր հեռուստաենկերությունները: Այ քեզ բան, եթե ձեր ստուդիայից է լինելու հեռարձակումը, ինչո՞ւ եք ձեր խոհանոցը բաց պահել մյուսների համար, դա, ուրեմն, կամ պարզ տգիտություն է (որը հնարավոր չենք համարում), կամ պատասխանատուներից որեւէ մեկի դիտավորությունը: Ի վերջո, անկախ ամեն ինչից, այս հեռուստաընկերությունում անցյալի համանման ուղերձների նկարահանման ու փոխանցման կոնֆիդենցիալության ապահովման լայն, երբեմն ծիծաղելիության աստիճանի լեղաճաք փորձ կա, ի՞նչ էր եղել, ուրեմն, այս անգամ: Ու նույնիսկ այդ մասին վարչապետի մամուլի խոսնակն է գլխի ընկել՝ այս առթիվ իր երկրորդ արձագանքի մեջ գրելով.«Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ»: Ահա:

Երկրի ղեկավարի հյուրընկալումը որեւէ տեղ, եւ առաջին հերթին Հանրային հեռուստատեսությունում նախ միշտ դիտարկվել եւ դիտարկվում է անվտանգության տեսանկյունից, նրա ամեն դետալից պետք է տեղյակ լինեին վարչապետի անվտանգության ծառայությունն ու հանրային կապը: Ասենք թե տվյալ պահին որեւէ մասնավոր հեռուստաենկերությում նստած մեկը, մի երկրորդական աշխատող, հանրության համար չնախատեսված աշխատանքային եւ ոչ աշխատանքային պահերից հասանելիություն է ապահովում թշնամու համար, կարծում եք՝ հնարավոր չէ՞: Մյուս հեռուստաընկերությունների համար «սիգնալ» բացելը ո՞րն է, դա կարելի էր անել երեսուն վայրկյան, մեկ րոպե առաջ: Այո, առաջին հեթին Հանրայինից պիտի պահանջել երկրի բարձր ինստիտուտին պատասխանատվությամբ նայելու եւ բանիմաց ղեկավարների առկայություն, որոնք ակամա կամ դիտավորությամբ տրոյական ձիու դիրքում հանդես չգան: Խոսքը ոչ թե Փաշինյանի անձը, այլ ինստիտուտը խոցելի դարձնելու մասին է: Հանրայինում, եւ առհասարակ՝ մեծ հասանելություն ունեցող ԶԼՄ-ում ղեկավարը նախ պետք է պատկերացնի երկրի շահն ու անվտանգությունը, հետո՝ իր բիզնեսի եւ գրպանի, առավել եւս՝ քաղաքական խմբի շահը: Երկրորդ, եթե վարչապետի անվտանգությունը եւ ԶԼՄ- ների հետ կապը համակարգեին հնարավոր բոլոր իրավիճակները պատկերացնող ու հեռուստատեսությունից տեղյակ մարդիկ՝ ապա «բաց սիգնալը» հայտնաբերելը սովոր աչքի համար մի քանի վայրկյանի գործ է:

Դե՛ այդպես էլ տանջվի ոչ բանիմաց ու պատահական կադրերի ձեռքը, Նիկոլ Փաշինյան:

Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ է եղել որ, լավ էլ հանրության ուշադրությունը շեղվեց կորոնավիրուսից, տնտեսական ու սոցիալական վիճակից՝ այդ սկանդալով: Տեխնոլոգիա է՝ անկախ իշխանության վրա վատ անդրադարձից:
Մարիետա Խաչատրյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր