Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

20 ապր 2020 16:15

Ճապոնիան ֆինանսական աջակցություն է առաջարկել մարմնավաճառներին, ինչը շատ կասկածելի է

Ճապոնիան ֆինանսական աջակցություն է առաջարկել մարմնավաճառներին, որոնք երկրի այլ քաղաքացիների պես տուժել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից, գրում է CNN-ը:


Տնտեսական հարվածը մեղմելու համար երկիրը 108 տրիլիոն յենի (մոտ 989 միլիարդ դոլարի) խթանիչ փաթեթ է ընդունել: Մարմնավաճառները նույնպես իրավունք ունեն փաթեթի շրջանակում դիմել օգնության համար, բայց նրանք պետք է հետևեն կառավարության սահմանած կանոններին:  Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, մարմնավաճառները թերահավատորեն են մոտենում սրան:


«Կառավարությունը հստակ չի նշել, որ յուրաքանչյուրը կարող է դիմել օգնության համար: Այստեղ շատ մարդիկ կան, որոնք կարող են մահանալ սովից աշխատանքի բացակայության պատճառով»,-ընդգծել է մի մարմնավաճառ:


Նրա խոսքով՝ շատ մարմնավաճառների համար կառավարության պահանջները կասկածելի են թվում, քանի որ Ճապոնիայում պաշտոնապես արգելված է մարմնավաճառությունը: Կինն ավելացրել է, որ աջակցություն ստանալու պայմանները նույնպես պարզ չեն. մասնավորապես՝ շատ մարմնավաճառներ չեն կարող ապացուցել իրենց եկամտի կորուստը, քանի որ «չգրանցված եկամուտ» են ստանում:


Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ճապոնացի մարմնավաճառները զրկվել են եկամտի միակ աղբյուրից, այլ աշխատանք էլ չեն կարողանում գտնել, որովհետև տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ ոք նոր աշխատակիցներ չի ընդունում:


Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 797 դեպք, մահացել է 236 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր