Ովքե՞ր և ինչպե՞ս են պահում Ռոբերտ Քոչարյանի կալանքը. past.am

«Մեր աղբյուրը տեղեկություն հաղորդեց, որ կորոնավիրուսի բռնկումներից հետո համաշխարհային և մասնավորապես եվրոպական մի շարք կառույցների ներկայացուցիչների հորդորներից և կոչերից հետո այս թեման մեզ մոտ ևս բարձրացել է հատկապես երկրորդ նախագահի կալանքի մասով։ Մեր աղբյուրը նշում է, որ այս թեմայով վարչապետի հետ զրուցել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, բացատրել են, որ ճիշտ չէ Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ, որ «այդ եվրոպացիքի» կոչերը հնարավոր չէ անտեսել, ՄԻԵԴ հաղորդումներ կուղարկվեն, և «տակից դուրս գալ» չի լինի։
Ըստ նույն տեղեկությունների, ներկայացվել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի միակ 65 տարեկանն անց և հենց այս պահին համակցված հիվանդություն ունեցող նախնական կալանքի տակ գտնվող կալանավորն է։ Սակայն ի վերջո որոշվել է դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրել՝ մի քիչ էլ ձգի, գնա «ապաքինման արձակուրդ», իսկ մինչ այդ հնարավոր է, որ վիրուսը նույնիսկ նահանջի։
Ի դեպ, կուլիսներում ակտիվորեն խոսում են, որ այս թեմայով որոշումների կայացման շղթան «բրգաձև» է՝ վարչապետ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան-դատավոր Աննա Դանիբեկյան»,– գրում է past.am-ը։