Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտված          Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ հոսպիտալացվել են       Բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և հայտարարում, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս    

22 ապր 2020 12:56

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ քայլեր չձեռնարկվեն․«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է անում

«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է անում՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ արտահերթ նիստում։


«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման անկախ նրանից՝ ազատության  մեջ է, թե անազատության»,-հայտարարեց նա։


Գևորգ Պետրոսյանը իրավասու մարմինների կողմից արագ արձագանք պահանջեց՝ առավել ևս հաշվի առնելով, որ խոսքը այն անձանց մասին է, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ մեղադրվում են և որոնց ուղեկցում է անմեղության կանխավարկածը։


Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ քայլեր չձեռնարկվեն։


Նա նաև նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 12 կալանավոր և դատապարտյալ գրավոր դիմել են քրեակատարողականի պետին և հրաժարվում են քրեակատարողականի սնունդից։ Պատճառն այն է, որ հարազատներին թույլ չեն տալիս միրգ և քաղցրավենիք բերել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր