Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

22 ապր 2020 13:56

Սոցիալական աջակցության ծրագրերը բարդեցված են,դրա հետեւանքով հազարավոր աղքատներ չեն ստանում աջակցություն

Կարելի է քիչ–քիչ բացել տնտեսությունը, մենք այլընտրանք չունենք, հարուստ երկիր չենք. Ամերիկան կարող է դոլարներ տպի, Ֆրանսիան ակրող է ոսկու պաշարները վաճառի, մենք ոչ մի բան չունենք, պետք է հնարավորություն տանք մեր ժողովուրդն աշխատի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պետ՞ք է երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, թե՞ ոչ։


«Ես գտնում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու կարիք չկար, պետք է սահմանափակումները պահպանվեին կրթական հաստատություններում, ժամանցի վայրերում՝ հավաքների հետ կապված եւ մնացած մասով քիչ–քիչ թուլացնեին։ Ունենք իրավիճակ, որ համ տնտեսությունն ենք կործանում եւ վարակն էլ շարունակվում է, պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում։ Դատախազությունից հայտնեցին, որ կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, դատախազությունը փակե՞լ են, տուն են ուղարկե՞լ, չէ, աշխատում ե ն չէ՞, նույնն էլ մյուս հիմնարկներում պետք է անենք, ո՞նց է ստացվում, որ մի տեղ կարելի այդ ձեւով աշխատել, մեկ այլ տեղ՝ ոչ»։


Մարուքյանի խոսքով՝ կառավարության կողմից առաջարկած սոցիալական աջակցության ծրագրերը բարդեցված են, որ հանկարծ մի «ունեւոր» չստանա այդ գումարը, սակայն դրա հետեւանքով հազարավոր աղքատներ չեն ստանում աջակցություն։


«Պետք է այդ պահանջարկն ու առաջարկը համահունչ դառնա։ Խոսակցություններ կան, որ փող են ուզում, որ դիմում լրացնեն, այնքան բարդ պետք է լիներ, որ գյուղերում ննան բան արվի՞։ Խոսակցություններ կան, որ ընկերություններ կան ասում են, որ այդ գումարներից ստացել եք, ձեր աշխատավարձերից կպահենք, ընկերություններ կան ասել են այդ գումարները բերեք, հետ տվեք։ Պետք է հստակ հսկողություն իրականացնել նաեւ  սոցիալական աջակցության հետ կապված»,–ասաց Մարուքյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր