«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է          Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»       «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում    

22 ապր 2020 14:36

Տանը չմնալու արդյունքը երևում է այսօր.հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72

ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան: Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույնն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր