Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 ապր 2020 13:13

Կորոնավիրուսային ինֆեկցիաները «որոշակի» շրջափուլ ունեն. կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետը

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կարող է ավարտվել հունիսի կեսին: Այս մասին հայտնել է Ն. Ի. Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի  հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Չուչալինը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի Դմիտրի Կիսելյովի հետ» ծրագրի եթերում, փոխանցում է ՌԲԿ-ն: 


Կորոնավիրուսային ինֆեկցիաները «որոշակի» շրջափուլ ունեն, նշել է Չուչալինը: Նրա խոսքով՝ նախորդ նման բռնկումները, այդ թվում՝ 2002 թվականին SARS-ը (շնչառական վիրուսային հիվանդություն, որն առաջացնում է SARS-CoV-ը – խմբ.) եւ 2013 թվականին MERS-ը (մերձավորարեւելյան շնչառական կորոնավիրուսային համախտանիշ – խմբ.) տեւել են 3,5 ամիս:


«Ուստի եկեք հաշվենք՝ մարտ, ապրիլ, մայիս, 3,5 ամիս: Գրեթե հունիսի կեսին մենք պետք է սպասենք, որ այս խնդիրը կվերանա»,- ասել է Չուչալինը:


Բարենպաստ սցենարի դեպքում Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կավարտվի հունիսին, ավելի վաղ ասել էր «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության կենտրոնական ԳՀԻ տնօրենի խորհրդական, ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Մալեեւը: Ընդ որում, նրա խոսքով,  հիվանդության վերջնական հաղթահարման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ ստեղծվի պատվաստանյութը: Այն, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման անկումը հունիսից շուտ չպետք է սպասել, համաձայն է նաեւ Ն. Գամալեի անվան Համաճարակաբանության եւ մանրէաբանության ԳՀԻ գլխավոր գիտաշխատակից, վիրուսաբան Վիկտոր Զուեւը:


Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 80,9 հազար դեպք: Հիվանդացածներից 6,7 հազարն ապաքինվել է, 747-ը՝ մահացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր