Տեսանյութ.«Ոմանց կյանքին վտանգ է սպառնում»․ Արսեն Թորոսյանը՝ Գավառում երեկ վիրավորվածների մասին
![](https://static.hayknews.com/uploads/2020/04/%D5%A4%D6%86%D5%A2%D5%A4%D6%86%D6%81-1-661x375.png)
Արսեն Թորոսյանը նշել է, որ կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են բժշկական հսկողության տակ տարբեր ԲԿ-ներում. «Իրավապահներն էլ պարզում են դեպքի հանգամանքները:Մենք մեր գործառույթները լիարժեք իրականացնում ենք, մեր միակ մտահոգությունը այս դեպքից հետո Գավառի ԲԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելն է, որի համար այցելել եմ այստեղ:
Բարեբախտաբար բուժանձնակազմից վնասվածքներ ստացածներ չկան: Բնականաբար դատապարտում ենք տեղի ունեցածը հատկապես ԲԿ-ում, որովհետեւ փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայնայն քաղաքացիները, ում հետեւից հարյուրավոր մարդիկ եկել են հաշիվներ պարզելու, այլեւ այստեղ բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել»,-նշել է Թորոսյանը:
Հարցին՝ ինչ վիճակում են այն քաղաքացիները, որոնց պարանոցները երեկ հիվանդանոցում վնասվել են, Թորոսյանը չպատասխանեց։ Նա, սակայն, ասաց, որ վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում՝ չհստակեցնելով, թե քանի վիրավորի կյանքի է վտանգ սպառնում, և արդյոք խոսքը այն անձանց մասին է, որոնց պարանոցը փորձել են կտրել։
Նշենք, որ Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունն արդեն հերքել է տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով կան երկու զոհ եւ վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Վենդետա Գավառում. ոստիկանական պատնեշը ճեղքելով՝ մտել են հիվանդանոց ու կտրել վիրավորներից երկուսի կոկորդը (լրացված)