Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

29 ապր 2020 14:33

ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում աշխատող ընտանիքներին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄԿ-ի, քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակվում է, անհրաժեշտ է աջակցել աշխատող ընտանիքներին՝ երեխաների համար համաճարակի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Աշխատանքի կորստի, դպրոցների և նախակրթարանների փակման պատճառով ընտանիքները, հատկապես ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները, լրացուցիչ աջակցության կարիքն ունեն:
 
«Համավարակի հետևանքները` աշխատատեղերի կորուստ, երկարատև սթրես և հոգեկան առողջության վատթարացում, ընտանիքները դեռ երկար կզգան հետագա տարիների ընթացքում», — նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանկական զարգացման գծով ղեկավար Փիա Բրիտոն (Pia Britto). «Առավել խոցելի երեխաների համար սոցիալական պաշտպանության համապատասխան համակարգերի բացակայությունը է՛լ ավելի է խորացնում նրանց վրա ճգնաժամի ներգործությունը»:
 
Վերջերս լույս տեսած նոր ուղեցույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործատուներին հորդորում է՝ հաշվի առնել իրենց կողմից ընդունված որոշումների ազդեցությունը աշխատակիցների ընտանիքների վրա և, հնարավորության սահմաններում, աջակցել նրանց սոցիալական պաշտպանությանը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՄԿ-ը նաև կոչ են անում կառավարություններին ամրապնդել սոցիալական պաշտպանության մեխանիզմները հատկապես խոցելի ընտանիքների համար, այդ թվում ՝ աջակցելով գործատուներին, որպեսզի վերջիններս պահպանեն աշխատատեղերը և եկամուտ ստեղծելու հնարավորություն տան, ինչպես նաև՝ ֆինանսական աջակցություն երաշխավորել նրանց համար, ովքեր կորցրել են աշխատանքը:
 
Ընտանիքահեն քաղաքականությունները և գործելակերպը, այդ թվում՝ աշխատատեղերի և եկամուտների պահպանումը, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու նպատակով տրվող վճարովի արձակուրդը, ճկուն աշխատանքային կարգավորումները և երեխաների խնամքի ճգնաժամային ծառայությունների հասանելիությունը կարող են էական դեր խաղալ։ Դրանք աշխատողներին հնարավորություն են տալիս պաշտպանել և հոգալ թե՛ իրենց և թե՛ իրենց երեխաների մասին և բարձրացնել աշխատուժի արտադրողականությունն ու պաշտպանվածության զգացումը:
 
ՔՈՎԻԴ-19-ից բխող բացասական հետևանքները մեղմելու համար ուղեցույցն առաջարկում է՝


Գնահատել, թե աշխատավայրի ընթացիկ քաղաքականությունը որքանով է բավարար աջակցություն տրամադրում աշխատողներին և նրանց ընտանիքներին:
Գործող կամ նոր քաղաքականություն իրականացնելիս՝ կիրառել դրական գործելակերպ՝ հիմնված սոցիալական երկխոսության, ազգային աշխատանքային օրենսդրության և աշխատանքի միջազգային չափորոշիչների վրա: Ապահովել, որ բոլոր աշխատակիցները օգտվեն աշխատավայրում իրականացվող աջակցության միջոցառումներից՝ առանց խտրականության, և որ բոլոր աշխատակիցները տեղյակ լինեն դրանց մասին, հասկանան էությունն ու ազատ կիրառեն դրանք։
Ներդնել ընտանիքահեն ճկուն աշխատանքային կարգավորումներ` աշխատակիցներին ընտրության ավելի մեծ հնարավորություն տրամադրելով՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակի և վայրի հետ: Եթե հնարավոր չէ աշխատանքային ճկուն գրաֆիկ սահմանել, աշխատող ծնողների համար հնարավոր դարձնել երեխաների խնամքի այլընտրանքային աջակցությունը:
Աջակցել աշխատող ծնողներին՝ ՔՈՎԻԴ-19-ի համատեքստում երեխաների խնամքի համար նախատեսված նպատակահարմար և անվտանգ տարբերակներով
Կանխարգելել և վերացնել աշխատավայում առկա ռիսկերը `ամրապնդելով աշխատանքային պահպանության և առողջապահական միջոցառումները:
Ուղղորդում տրամադրել և դասընթացներ անցկացնել աշխատանքային անվտանգության, առողջապահական միջոցառումների և հիգիենիկ գործելակերպի վերաբերյալ։
Խրախուսել աշխատակիցներին համապատասխան բուժօգնության դիմել՝ բարձր ջերմության, հազի և շնչառության դժվարություններ ունենալու դեպքում:
Աջակցել Կառավարության սոցիալական պաշտպանության միջոցառումներին՝ համաձայն Սոցիալական ապահովության (նվազագույն չափորոշիչների) մասին ԱՄԿ-ի կոնվենցիայի թիվ 102 և ԱՄԿ սոցիալական պաշտպանության հարթակների մասին թիվ 202 հանձնարարականի։ Ընկերության աջակցությունը կարող է ներառել, օրինակ, աշխատողներին առողջապահական, գործազրկության և անաշխատունակության հետ կապված սուբսիդիաներ, որոնք պետք է տարածվեն ոչ ֆորմալ հատվածի աշխատողների վրա ևս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր