Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 ապր 2020 15:17

Տեսանյութ.Դա ժողովրդի փողն է․ պատրաստ չե՞ք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք

Արվում է հետաքրքիր մի մանիպուլացիա, երբ դրամական միջոցների հոսքերը և ֆինանսական կառավարման սկզբունքները խառնվում են իրար: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալու առաջարկին:


«Այն ելույթները, որոնք ունեցավ Էդմոն Մարուքյանը, ես տեսա մի շատ հետաքրքիր և վտանգավոր միտում: Նա հրահրում է սոցիալական անկայունություն: Սոցիալական և քաղաքացիական անկարգություններ է հրահրում իր ելույթներով՝ ասելով քաղաքացիներ, այնտեղ փող կա, գնացեք, վերցրեք, պահանջեք: Շատ վտանգավոր և անազնիվ է նման բան անելը»,-ասաց նա:


Պատգամավորը կոչ արեց այսպիսի բարձր ամբիոնից նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել՝ նշելով, որ դա վտանգավոր է մեր պետության կայունության համար:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ բնավ քաղաքացիական անհանզանդության կոչեր չեն անում: Նա նշեց, որ այստեղ են, որ մարդկանց ճիշտn ասեն: «Ես հասկանում եմ, որ դուք դրանից ջղայնանում եք, բայց այդտեղ մանիպուլյացիա չկա, դա ժողովրդի փողն է: Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդո՞ւթյուն է: Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր